19:19  ,  8 հունիսի, 2023

Զիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է գլխավորել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ 50-ամյա ֆրանսիացի մասնագետն արդեն երկու տարի չունի մարզչական աշխատանք։

Փարիզյան ակումբը գլխավոր մարզիչի պաշտոնից կհեռացնի ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեին, որն անցած ամռանն է գլխավորել ՊՍԺ-ն։

Զիդանի մերժումից հետո ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Յուլիան Նագելսմանի եւ Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի թեկնածությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում