12:14  ,  8 հունիսի, 2023

Ռոնալդուն մտադիր է ֆուտբոլային ակումբ գնել

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ ցանկանում է ֆուտբոլային ակումբ գնել։

«Ինձ մնացել է խաղալ 2-3 տարի։ Այս տարիքում պետք է ավելի շատ եւ ուշադիր հետեւել առողջական եւ մարզական վիճակիս։

Ես չեմ բացառում, որ խաղացողի կարիերաս ավարտելուց հետո կգնեմ ֆուտբոլային ակումբ։ Դա այն է, ինչ ես կցանկանայի անել»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Այս տարի «Ալ Նասրին» միացած Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում