11:07  ,  8 հունիսի, 2023

Էմերսոնը՝ ՈւԵՖԱ-ի բոլոր տիտղոսները նվաճած միակ ֆուտբոլիստ

Լոնդոնի «Վեստ Հեմի» հետ Կոնֆերենցիաների լիգայի գավաթը նվաճած իտալացի պաշտպան Էմերսոն Պալմիերին դարձավ ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերում հաղթած միակ ֆուտբոլիստը։

Էմերսոնը Լոնդոնի «Չելսիի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի գավաթակիր եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։ Իտալիայի հավաքականի կազմում Էմերսոնը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Վեստ Հեմը» 2:1 հաշվով առավելության էր հասել իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում