09:33  ,  8 հունիսի, 2023

ՄԼՍ. Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը գալիս է

Հյուսիսամերիկյան ՄԼՍ-ը ողջունել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի որոշումը տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

«Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը գալիս է։ ՄԼՍ-ի միլիոնավոր երկրպագուներն ամբողջ աշխարհում ողջունում եւ բարի գալուստ են ասում քեզ, Լեո»,- նշվում է ՄԼՍ-ի թվիթերյան հաղորդագրությունում։

Երկու տարի փարիզյան ՊՍԺ-ում անցկացնելուց հետո Մեսին այս ամիս ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում