01:02  ,  8 հունիսի, 2023

«Վեստ Հեմը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (տեսանյութ)

Լոնդոնի «Վեստ Հեմը» նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի գավաթը։ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած եզրափակիչում անգլիական թիմը 2:1 հաշվով առավելության հասավ իտալական «Ֆիորենտինայի» նկատմամբ։

«Վեստ Հեմից» աչքի ընկան ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենռահման եւ անգլիացի կիսապաշտպան Ջարոդ Բոուենը։

Անցած տարի Կոնֆերենցիաների լիգայի առաջին գավաթակիր էր դարձել իտալական «Ռոման»։

Կոնֆերենցիաների լիգա, եզրափակիչ

«Ֆիորենտինա» - «Վեստ Հեմ»՝ 1:2 (տեսանյութ)

Ջակոմո Բոնավենտուրա,  67 - Մոհամեդ Սաիդ Բենռահմա, 62, 11մ, Ջարոդ Բոուեն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում