20:41  ,  7 հունիսի, 2023

ՊՍԺ-ն կվաճառի Նեյմարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մտադիր է այս ամռանը վաճառել 31-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարին, հաղորդում է RMC Sport-ը։

Փարիզյան ակումբը մտադիր է վերակառուցել կազմը եւ տրանսֆերի կհանի նաեւ կիսապաշտպաններ, իսպանացի Կառլոս Սոլերին, իտալացի Մարկո Վերատիին ու պորտուգալացի Ռենատու Սանշեշին։

ՊՍԺ-ն մտադիր է վաճառել նաեւ հարձակվողներ, ֆրանսիացի Ուգո Էկիտիկեին ու արգենտինացի Մաուրո Իկարդիին, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում»։

Շահավետ առաջարկի դեպքում՝ ՊՍԺ-ն կվաճառի նաեւ մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում