17:40  ,  7 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 28 րոպե։

Իգա Շվյոնտեիկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլաից Բեատրիս Հադադ Մայան, որը 3:6, 7:6 (7:5), 6:1 հաշվով պարտության էր մատնեց աշխարհի 7-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերին՝ առաջին անգամ դուրս գալով «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով