11:45  ,  7 հունիսի, 2023

Գվարդիոլա․ Կմեկնենք Ստամբուլ, որպեսզի իրականություն դարձնենք մեր երազանքը

Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

«Շատ ակումբներ են հրաժեշտ տվել իրենց գաղափարներին եւ նախագծերին Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել չկարողանալու պատճառով, շատերը դարձել են մեծագույն ակումբներ, քանի որ նվաճել են այս գավաթը։

Ես համամիտ չեմ այս մոտեցման հետ, բայց հասկանում եմ, որ այս տարիների ընթացքում մեր ամբողջ արածը մյուսների համար իմաստ կունենա, եթե հաղթենք նաեւ Չեմպիոնների լիգայում։ Անարդար է, բայց ստիպված ենք ընդունել այս մոտեցումը։ Մեծագույն ակումբի կարգավիճակ ունենալու համար պետք է հաղթել նաեւ Եվրոպայում։

Մենք կմեկնենք Ստամբուլ, որպեսզի իրականություն դարձնենք մեր երազանքը։ Կձգտենք ցուցադրել լավ խաղ եւ հասնել հաղթանակի։ Ֆուտբոլիստները պետք է լինեն կենտրոնացած եւ ոչինչ ավելի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում