10:49  ,  7 հունիսի, 2023

Եվրոպայի 5 առաջատար լիգաների ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

WhoScored-ը կազմել է Եվրոպայի հինգ առաջատար լիգաների ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը առաջնությունների ընթացքում ամենաբարձր միջին գնահատական ստացած ֆուտբոլիստների ընդգրկմամբ։

Դարպասապահ․ Խերեմիաս Լեդեսմա («Կադիս», միջին գնահատական՝ 7,03)։

Պաշտպաններ․ Կիրան Տրիպիեր («Նյուքասլ», 7,41), Բենժամեն Պավար («Բավարիա», 7,17), Անդրեյ Ժիրոտո («Նանտ», 7,09), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ», 7,27).

Կիսապաշտպաններ․ Բուկայո Սակա («Արսենալ», 7,4), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», 7,58), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ», 7,58), Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», 7,43)։

Հարձակվողներ․ Լիոնել Մեսի (ՊՍԺ, 8,28), Կիլիան Մբապե (ՊՍԺ, 7,8)։

Անգլիայի չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին», Իսպանիայի չեմպիոն՝ «Բարսելոնան», Իտալիայի չեմպիոն՝ «Նապոլին», Գերմանիայի չեմպիոն՝ «Բավարիան», Ֆրանսիայի չեմպիոն՝ ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում