23:19  ,  6 հունիսի, 2023

Քարիմ Բենզեման 3 տարվա պայմանագիր կնքեց «Ալ-Իթիհադի» հետ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։

Բենզեման երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ-Իթիհադի» հետ, որը Սաուդյան Արաբիայի չեմպիոնն է։

Բենզեման «Ռեալի» կազմը համալրել էր 2009 թվականին 21 տարեկանում։ 14 մրցաշրջանի ընթացքում Բենզեման «Ռեալի» հետ նվաճել է 25 տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, աշխարհի ակումբային առաջնության 5 տիտղոս, 4 եվրոպական սուպերգավաթ, Իսպանիայի չեմպիոնի 4 տիտղոս, Իսպանիայի 3 գավաթ եւ 4 սուպերգավաթ։

Բենզեման 647 հանդիպում է անցկացրել «Ռեալում» եւ այդ ցուցանիշով 5-րդն է ակումբի պատմության մեջ։ 353 գոլով նա ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում