21:03  ,  6 հունիսի, 2023

«Ուրարտուն» ու «Արարատը» խաղացին ոչ ոքի

«Ուրարտու» - «Արարատ» խաղով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը։ Նորընծա չեմպիոնները բավարարվեցին ոչ ոքի արդյունքով՝ 1:1։

5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ուրարտուի» ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, 23-րդ րոպեին պատասխան գոլը խփեց հարձակվող Ռազմիկ Հակոբյանը։

«Ուրարտուն» առաջնությունն ավարտեց 83 միավորով, «Արարատը» 6-րդն է՝ 38 միավոր։

Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 1:1

Մաքսիմ Մայրովիչ, 5 - Ռազմիկ Հակոբյան, 23

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով