20:57  ,  6 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Ջոկովիչը պարտության մատնեց Խաչանովին

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի երրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնն առավելության հասավ չորս սեթում՝ 4:6, 7:6 (7:0), 6:2, 6:4: Պայքարը տեւեց 3 ժամ եւ 43 րոպե։

Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի եւ աշխարհի 5-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում