18:56  ,  6 հունիսի, 2023

«Փյունիկի» կամային հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության վերջին տուրում փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ալաշկերտի» պաշտպան Արտակ Եդիգարյանը։ «Փյունիկից» աչքի ընկան նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն եւ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը։

Երկրորդ տեղում «Փյունիկն» առաջնությունն ավարտեց 80 միավորով, չորրրորդ տեղը գրաված «Ալաշկերտը»՝ 66 միավորով։

Հայաստանի առաջնություն, 36-րդ տուր

«Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1:2

Արտակ Եդիգարյան, 11 - Յուսուֆ Օտուբանջո, 36, Լուկա Յուրիչիչ, 77, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով