17:55  ,  6 հունիսի, 2023

8 ակումբ ստացել է Առաջին խմբի արտոնագիր

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 8 թեկնածուների՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման գործընթացին դիմած ակումբների թվում էին նաև «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Աղբյուրակ ՄՄ» ՀԿ-ն, որոնք, սակայն, արտոնագրման գործընթացի ընթացքում հետ էին վերցրել իրենց դիմումները` չներկայացնելով որևէ արտոնագրային փաստաթուղթ։

Քննելով Հայաստանի Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման համար դիմած 8 թեկնածու ակումբների դիմումները՝ Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին բոլոր 8 թեկնածու ակումբներին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օնոր» ՍՊԸ-ին, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2023-2024 թվականների Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում