17:17  ,  6 հունիսի, 2023

ՊՍԺ-ն հեռացրել է Կրիստոֆ Գալտիեին եւ կնշանակի Յուլիան Նագելսմանին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Կրիստոֆ Գալիտեին, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Այդ մասին 56-ամյա ֆրանսիացի մասնագետին հայտնել է փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։

Գալտիեին կփոխարինի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ, 35-ամյա գերմանացի Յուլիան Նագելսմանը։

Գալտիեն անցած ամռանն էր գլխավորել ՊՍԺ-ն, որը նա օրոք դարձավ Ֆրանսիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն չկարողացավ հաղթահարել «Բավարիայի» արգելքը։

Նագելսմանը «Բավարիան» գլխավորում էր 2021 թվականին եւ հեռացվեց այս տարվա մարտին։ Նախկինում նա գլխավորել է նաեւ գերմանական «Հոֆենհայմն» ու «ՌԲ Լայպցիգը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում