18:02  ,  5 հունիսի, 2023

Էրիկ Բազինյանի 30-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը 30-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում՝ պաշտպանելով սուպերմիջին քաշային կարգում WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով չեմպիոնական տիտղոսները։

Մոնրեալում տեղի ունեցած մենամարտում  28-ամյա բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է մեքսիկացի Խոսե դե Խեսուս Մասիասին:

Էրիկ Բազինյանը ոչ մի պարտություն չի կրել պրոֆեսիոնալ ռինգում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում