01:19  ,  5 հունիսի, 2023

«Միլանի», «Ատալանտայի», «Ռոմայի» եւ «Յուվենտուսի» հաղթանակները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում անցած տարվա չեմպիոն «Միլանը» 3:1 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց «Վերոնային» եւ 70 միավորով գրավեց չորրորդ տեղը։ «Վերոնան» 31 միավորով գրավեց 18-րդ տեղը։

«Ատալանտան» 5:2 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց «Մոնցային» եւ 64 միավորով գրավեց 5-րդ տեղը։ 6-րդն է «Ռոման», որը 2:1 հաշվով (տեսանյութ) հաղթեց «Սպեցիային» եւ վաստակեց 63 միավոր։

«Յուվենտուսը» 1:0 հաշվով (տեսանյութ) առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ եւ 62 միավորով գրավեց 7-րդ տեղը՝ նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում