01:00  ,  5 հունիսի, 2023

«Բարսելոնան» պարտվեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում չեմպիոն «Բարսելոնան» Վիգոյում հյուրընկալվեց «Սելտային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Սելտայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Գաբրիել Վեյգան։ Կատալոնական թիմի գոլը խփեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին։

«Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 88 միավորով։ Փոխչեմպիոն «Ռեալը» հետ մնաց 10 միավոր։ «Սելտան» այս հաղթանակի շնորհիվ 43 միավորով բարձրացավ 13-րդ տեղ՝ խուսափելով Լա Լիգան լքելուց։

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2:1 (տեսանյութ)

Գաբրիել Վեյգա, 42, 66 -  Անսու Ֆատի, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում