22:43  ,  4 հունիսի, 2023

«Նապոլին» հաղթանակով ավարտեց մրցաշրջանը (տեսանյութ)

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» առաջնության վերջին տուրում ընդունեց «Սամպդորիային» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Աչքի ընկան նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը եւ արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։

«Նապոլին» առաջնությունն ավարտեց 90 միավորով, «Սամպդորիան» 19 միավորով վերջինն է եւ լքեց Ա Սերիան։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Նապոլի» - «Սամպդորիա»` 2:0 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 64, 11մ, Ջովանի Սիմեոնե, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս