22:35  ,  4 հունիսի, 2023

Բենզեմայի գոլը «Ռեալին» փրկեց պարտությունից, «Աթլետիկոն» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։ Բենզեման վերջին հանդիպումն անցկացրեց «Ռեալում»։

«Ռեալը» 78 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ 1 միավոր գերազանցեց երրորդ տեղը զբաղեցրած Մադրիդի «Աթլետիկոյին», որը հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին րոպեներին՝ 2:2: 

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Վիլյառեալ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:2 

Նիկոլաս Ջեքսոն, 9, Խորխե Պասկուալ, 90+3 - Անխել Կոռեա, 18, 56

Հեռացում՝ Ակսել Վիտսել («Աթլետիկո»), 70

«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1:1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 72, 11մ - Օյան Սանսետ, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում