00:55  ,  4 հունիսի, 2023

ՊՍԺ-ն պարտվեց 2:0 առավելությունից հետո, երկրպագուները սուլեցին Մեսիին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության վերջին տուրում չեմպիոն ՊՍԺ-ն ընդունեց «Կլերմոնին», որը հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, որը վերջին հանդիպումն անցկացրեց ՊՍԺ-ում։

21-րդ րոպեին 11-մետրանոցից փարիզյան թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Հյուրերն արդեն առաջին խաղակեսում կարողացան երկու գոլ խփել եւ վերականգնվել հավասարությունը, իսկ ընդմիջումից հետո խփել նաեւ հաղթական գոլը։

ՊՍԺ-ում վերջին հանդիպումն անցկացրեց նաեւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որին թիմի երկրպագուները սուլեցին։

ՊՍԺ-ն առաջնությունն ավարտեց 85 միավորով։ Երկրորդ տեղը գրաված «Լանսը» հետ մնաց 1 միավոր։ «Կլերմոնը» 8-րդն է՝ 59 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

ՊՍԺ - «Կլերմոն»՝ 2:3 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 16, Կիլիան Մբապե, 21, 11 -  Ժոան Գաստիեն, 24, Մեհդի Զեֆան, 45+1, Գրեժոն Կիե, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում