00:51  ,  4 հունիսի, 2023

«Լացիոն» հաղթեց եւ եւ 24 տարում առաջին անգամ դարձավ Իտալիայի փոխչեմպիոն (տեսանյութ)

Իտալիայի առաջնության վերջին տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով իտալացի պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի եւ իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի գոլերի շնորհիվ։

«Լացիոն» 74 միավորով դարձավ Իտալիայի փոխչեմպիոն 24 տարում առաջին անգամ։ Անցած տարվա փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» 72 միավորով գրավեց երրորդ տեղը։

«Էմպոլին» 14-րդն է՝ 43 միավոր։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Էմպոլի» - «Լացիո»՝ 0:2 

Ալեսիո Ռոմանյոլի, 48, Լուիս Ալբերտո, 90+2

Հեռացում՝ Նիկոլո Կամբյագի («Լացիո»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում