22:23  ,  3 հունիսի, 2023

«Ինտերը» հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերջին տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Տորինոյին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 37-րդ րոպեին բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո խփեց խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը։

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվում է ազդրի մկանային վնասվածքից հետո եւ հայտավորված չէր այս խաղին։

«Ինտերը» 72 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, սակայն մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երրորդ տեղում գտնվող «Լացիոյից» առաջ է 1 միավոր։ «Ինտերն» ապահովել է առնվազն երրորդ տեղն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։ «Տորինոն» 9-րդն է՝ 53 միավոր։

Հունիսի 10-ին Ստամբուլում «Ինտերը» Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր

«Տորինո» - «Ինտեր»՝ 0:1 (տեսանյութ)

Մարսելո Բրոզովիչ, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով