20:29  ,  3 հունիսի, 2023

Գվարդիոլան նվաճեց 34-րդ տիտղոսը մարզչական կարիերայում

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նվաճեց 34-րդ տիտղոսը մարզչական կարիերայում։ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ 7 տարում նվաճել է 13 տիտղոս։ Նրա ղեկավարությամբ մանչեսթերյան թիմը դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր, Անգլիական լիգայի քառակի գավաթակիր։

52-ամյա մասնագետը 14 տիտղոս է նվաճել նաեւ կատալոնական «Բարսելոնայի» գլխավորությամբ, 7 տիտղոս՝ Մյունխենի «Բավարիայում»։

Հունիսի 10-ին Ստամբուլում «Մանչեսթեր Սիթին» Միլանի «Ինտերի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում