19:58  ,  3 հունիսի, 2023

«Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը (տեսանյութ)

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում 2:1 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին»՝ նվաճելով տիտղոսը։

«Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը խաղի հաշիվը բացեց 13-րդ վայրկյանին։ Սա ամենաարագ գոլն է Անգլիայի գավաթի եզրափակիչներում։

Պատասխան գոլը 33-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը 51-րդ րոպեին խփեց Իլկայ Գյունդոգանը։ Նրան երկու գոլային փոխանցումներն էլ կատարեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

«Մանչեսթեր Սիթին» 7-րդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը։ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի 12-ակի գավաթակիր է։ 

Ռեկորդակիրը Լոնդոնի «Արսենալն» է՝ 14 տիտղոս Անգլիայի գավաթի խաղարկությունում։

Անգլիայի գավաթ, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1

Իլկայ Գյունդոգան, 1, 51 - Բրունու Ֆերնանդեշ, 33, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում