14:22  ,  3 հունիսի, 2023

Մբապեն ներողություն է խնդրել «Ռեալի» նախագահից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից անցած ամռանն ազատ գործակալի կարգավիճակում Արքայական ակումբ չտեղափոխվելու համար, թեեւ ունեին նախնական պայմանավորվածություն։

Պերեսն ընդունել է ներողությունը եւ պատրաստ է դարձյալ դիտարկել Մբապեի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հաղորդում է Relevo-ն։

Մբապեն ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։ 2024 թվականի ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ֆուտբոլիստի եւ «Ռեալի» ներկայացուցիչները բանակցում են եւ վստահ են, որ հաջորդ տարվա ամռանը տեղի կունենա գործարքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում