17:13  ,  2 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում հայ թենիսիստը մրցեց աշխարհի 108-րդ ռակետ, ավստրալացի Տանասի Կոկինակիսի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 6:4, 6:1, 3:6, 7:6 (7:5)։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 42 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լորենցո Սոնեգոյի եւ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով