15:39  ,  2 հունիսի, 2023

Ազգերի լիգայի եզրափակիչ փուլ․ Իսպանիայի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն հրապարակել է կազմը, որը կպատրաստվի Ազգերի լիգայի եզրափակիչ փուլին։ Թիմի ավագը կլինի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան։

Նիդեռլանդներում անցկացվելիք մրցաշարի կիսաեզրափակիչում Իսպանիայի հավաքակաը հունիսի 15-ին կմրցի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Նիդեռլանդների եւ Խորվաթիայի հավաքականները։ Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 18-ին Ռոտերդամում։

Դարպասապահներ Ունաի Սիմոն («Աթլետիկ»), Կեպա («Չելսի»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ»)։

Պաշտպաններ․ Կարվախալ («Ռեալ»), Խեսուս Նավաս («Սեւիլիա»), Լապորտ («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Գարսիա («Օսասունա»), Լե Նորման («Ռեալ Սոսիեդադ»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Խուան Բերնատ (ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ․ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Սուբիմենդի («Ռեալ Սոսիեդադ»), Ֆաբիան Ռուսի (ՊՍԺ), Միկել Մերինո («Ռեալ Սոսիեդադ»), Գավի («Բարսելոնա»), Սերխիո Կանալես («Բետիս»)։

Հարձակվողներ Ալվարո Մորատա («Աթլետիկո»), Խոսելու («Էսպանյոլ»), Ռոդրիգո Մորենո («Լիդս»), Մարկո Ասենսիո («Ռեալ»), Նիկո Ուիլյամս («Աթլետիկ»), Դանի Օլմո («ՌԲ Լայպցիգ»), Իերեմի Պինո («Վիլյառեալ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում