23:47  ,  1 հունիսի, 2023

Դանի Օլմոն երկարաձգեց պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ

«ՌԲ Լայպցիգի» 25-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն երկարաձգեց պայմանագիրը գերմանական ակումբի հետ մինչեւ 2027թ․ հունիս։

«ՌԲ Լայպցիգը» ֆանտաստիկ ակումբ է զարմանահրաշ քաղաքում հրաշալի երկրպագուներով, եւ ես ուրախ եմ երկարաձգել պայմանագիրս։ Ես եւ ակումբը մեծ հավակնություններ ունենք։ Մենք ցանկանում ենք միասին կատարել հաջորդ քայլը։ Ցանկանում եմ օգնել թիմին, զարգացնել հաջողությունը եւ շաբաթ օրը նվաճել գավաթը»,- Օլմոյի խոսքը մեջբերում է «ՌԲ Լայպցիգի» կայքը։

Հունիսի 3-ին «ՌԲ Լայպցիգը» եւ «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» եզրափակիչում կվիճարկեն Գերմանիայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում