20:07  ,  1 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի երկրորդ հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Լեհ թենիսիստուհին երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 102-րդ ռակետ, ամերիկացի Կլեր Լյուի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:0։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 30 րոպե։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի չինացի Սինյույ Վանը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով