19:54  ,  1 հունիսի, 2023

«Արարատ-Արմենիան» ոչ ոքի խաղաց «Լեռնային Արցախի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում «Արարատ-Արմենիան» ընդունեց «Լեռնային Արցախին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։ Թիմերը գոլ խփել չկարողացան՝ 0:0

«Արարատ-Արմենիան» 73 միավորով առաջնությունը կավարտի երրորդ տեղում եւ կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլին։ «Լեռնային Արցախը» 22 միավորով վերջինն է եւ դուրս կմնա Պրեմիեր լիգայից։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում