19:03  ,  1 հունիսի, 2023

Մոուրինյո․ Հոգնել եմ լինել ակումբի մարզիչը, մենեջերը, մամուլի քարտուղարը եւ դեմքը

Եվրոպայի լիգայի եզրափակիչում իսպանական «Սեւիլիային» հետխաղային 11-մետրանոցներով պարտվելուց հետո իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակնարկել է պաշտոնից հեռանալու ցանկության մասին։

Հանդիպումից հետո նա դժգոհել էր մրցավարությունից, նաեւ ստադիոնի միջանցքում սպասել էր եզրափակիչի գլխավոր մրցավար, անգլիացի Էնթոնի Թեյլորին եւ անպատվել նրան։

«Ես ցանկանում եմ մնալ «Ռոմայում», բայց իմ խաղացողները եւ ես արժանի ենք ավելիին։ Ես հոգնել եմ լինել ակումբի մարզիչը, մենեջերը, մամուլի քարտուղարը եւ դեմքը, որը ամեն խաղից հետո խոսում է թիմը «թալանելու» մասին։ Ես հոգնել եմ աշխատել բոլոր ճակատներով։

Հաջորդ մրցաշրջանում մենք չենք լինի Չեմպիոնների լիգայում, եւ դա լավ է, քանի որ մենք պատրաստ չենք դրան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է CBS Sports-ը։

Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում