18:32  ,  1 հունիսի, 2023

Յուրի Տիլեմանսը հեռացավ «Լեսթեր Սիթիից»

Բելգիացի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հեռացավ անգլիական «Լեսթեր Սիթիից»։ Սոցիալական ցանցերում արած գրառումով նա հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին։

«Լեսթերի» թանկագին երկրպագուներ, միասին անցկացրած չորս հրաշալի տարիներից հետո հրաժեշտ եմ տալիս այս անհավանական ակումբին»,- գրել է Տիլեմանսը։

Նա «Լեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2019թ․ հուլիսից։ Հունիսի 30-ին կավարտվի Տելեմանսի պայմանագիրը, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ «Լեսթեր Սիթին» դուրս է մնացել Պրեմիեր լիգայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում