17:57  ,  1 հունիսի, 2023

Սերխիո Ռամոսը շնորհավորել է «Սեւիլիային»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է իսպանական «Սեւիլիային» Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն) գավաթը 7-րդ անգամ նվաճելու առթիվ։

«Սեւիլիան» հրաշալի է։ Արդեն 7-րդ գավաթը Եվրոպայի լիգայում։ Շնորհավորում եմ պատմության շարունակության առթիվ։ Դուք արժանի եք դրան»,- սոցիալական ցանցերում գրել է Սերխիո Ռամոսը, որը «Սեւիլիայի» խաղացող է եղել 2004-2005 թվականներին։

Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Սեւիլիային» հաղթել է իտալական «Ռոմային» (հիմնական ժամանակ՝ 1:1, լրացուցիչ ժամանակ՝ 0:0, 11մ` 4:1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում