17:35  ,  1 հունիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ 16-ամյա Միրա Անդրեեւան դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 143-րդ ռակետ, 16-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Նա մրցեց աշխարհի 79-րդ ռակետ, ֆրանսիացի Դիան Պարիի հետ եւ առավելության հասավ 6:1, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 17 րոպե։

Երրորդ շրջանում Միրա Անդրեեւայի մրցակիցը կլինի ավստրիացի Յուլյա Գրաբերի եւ ամերիկացի Կորի Գաուֆի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս