12:12  ,  1 հունիսի, 2023

Էլինա Ավանեսյան․ Ես դեռ փորձում եմ գիտակցել, թե ինչ եմ արել

Աշխարհի 134-րդ ռակետ, 20-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մեկնաբանել է 6:0, 7:5 հաշվով հաղթանակը աշխարհի 124-րդ ռակետ, ֆրանսիացի Լեոլյա Ժանժանի նկատմամբ Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում։ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ է «Մեծ սաղավարտի» մրցաշարի հիմնական փուլում հաղթանակների հասնում։

«Ես դեռ փորձում եմ գիտակցել, թե ինչ եմ արել։ Շատ ուրախ եմ լինել այս մրցաշարում։ Սովորականի նման, արեցի առավելագույնը, այլ հարց է, որ ոչ միշտ է դա բերում հաղթանակի։ Այս անգամ ես արեցի հնարավոր ամեն ինչ եւ իմ շանսը բաց չթողեցի։

Շատ եմ հավանում խաղալ «Ռոլան Գարոսում», շատ եմ հավանում Փարիզը։ Հույս ունեմ, որ երկու օրից կվերադառնամ կորտ եւ կհաղթեմ»,- Էլինա Ավանեսյանի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 127-րդ ռակետ, դանիացի Կլարա Թաուսոնը։ Այդ մրցախաղը տեղի կունենա հունիսի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով