02:04  ,  1 հունիսի, 2023

«Սեւիլիան» 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը (ֆոտո, վիդեո)

«Սեւիլիան» 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություն) գավաթը։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած եզրափակիչում իսպանական թիմը հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց իտալական «Ռոմային»։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: 

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը։

35-րդ րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

55-րդ րոպեին «Սեւիլիայի» իսպանացի պաշտպան Խեսուս Նավասի սուր փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Ջանլուկա Մանչինին (տեսանյութ

Lրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։

Հետխաղային 11-մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Սեւիլիայի» ֆուտբոլիստները` 4:1 (տեսանյութ)։ «Ռոմայից» վրիպեցին Մանչինին եւ բրազիլացի պաշտպան Ռոժե Իբանիեսը։

«Սեւիլիա»․ Բոնո, Տելես, Գուդել, Բադե, Նավաս, Ռակիտիչ, Ֆերնանդո, Խիլ, Տորես, Օկամպոս, Էն-Նեսիրի։

«Ռոմա»․ Պատրիսիու, Սմոլինգ, Մանչինի, Իբանիես, Չելիկ, Մատիչ, Կրիստանտե, Սպինացոլա, Դիբալա, Աբրահամ, Պելեգրինի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս