01:00  ,  1 հունիսի, 2023

«Սեւիլիա» - «Ռոմա»՝ պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (ֆոտո, վիդեո)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի եզրափակիչում մրցում են իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման»։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: 

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը։

35-րդ րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

55-րդ րոպեին «Սեւիլիայի» իսպանացի պաշտպան Խեսուս Նավասի սուր փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Ջանլուկա Մանչինին (տեսանյութ

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

«Սեւիլիա»․ Բոնո, Տելես, Գուդել, Բադե, Նավաս, Ռակիտիչ, Ֆերնանդո, Խիլ, Տորես, Օկամպոս, Էն-Նեսիրի։

«Ռոմա»․ Պատրիսիու, Սմոլինգ, Մանչինի, Իբանիես, Չելիկ, Մատիչ, Կրիստանտե, Սպինացոլա, Դիբալա, Աբրահամ, Պելեգրինի։

«Սեւիլիան» նախքան այս 6 անգամ է հանդես եկել Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթ) եզրափակիչում եւ տարել նույնքան հաղթանակ։ Նախորդ անգամ «Սեւիլիան» տիտղոսը նվաճել է 2020 թվականին։

«Ռոման» այս մրցաշարում տիտղոս չունի։ 1991-ին հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում