23:52  ,  31 մայիսի, 2023

Եվրոպայի լիգայի եզրափակիչ․ «Ռոման» առաջին խաղակեսում հաղթեց «Սեւիլիային» (ֆոտո, վիդեո)

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի եզրափակիչում մրցում են իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման»։

Առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը։

35-րդ րոպեին աչքի ընկավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան (տեսանյութ)։ Նրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։

Ընդմիջում է։

«Սեւիլիա»․ Բոնո, Տելես, Գուդել, Բադե, Նավաս, Ռակիտիչ, Ֆերնանդո, Խիլ, Տորես, Օկամպոս, Էն-Նեսիրի։

«Ռոմա»․ Պատրիսիու, Սմոլինգ, Մանչինի, Իբանիես, Չելիկ, Մատիչ, Կրիստանտե, Սպինացոլա, Դիբալա, Աբրահամ, Պելեգրինի։

«Սեւիլիան» 6 անգամ է հանդես եկել Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթ) եզրափակիչում եւ տարել նույնքան հաղթանակ։ Նախորդ անգամ «Սեւիլիան» տիտղոսը նվաճել է 2020 թվականին։

«Ռոման» այս մրցաշարում տիտղոս չունի։ 1991-ին հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս