21:44  ,  31 մայիսի, 2023

Եվրոպայի լիգայի եզրափակիչ․ «Սեւիլիայի» եւ «Ռոմայի» մեկնարկային կազմերը

Եվրոպայի լիգայի եզրափակիչում կմրցեն իսպանական «Սեւիլիան» ու իտալական «Ռոման»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Սեւիլիա»․ Բոնո, Տելես, Գուդել, Բադե, Նավաս, Ռակիտիչ, Ֆերնանդո, Խիլ, Տորես, Օկամպոս, Էն-Նեսիրի։

«Ռոմա»․ Պատրիսիու, Սմոլինգ, Մանչինի, Իբանիես, Չելիկ, Մատիչ, Կրիստանտե, Սպինացոլա, Դիբալա, Աբրահամ, Պելեգրինի։

Հանդիպումը տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

«Սեւիլիան» 6 անգամ է հանդես եկել Եվրոպայի լիգայի (ՈւԵՖԱ-ի գավաթ) եզրափակիչում եւ տարել նույնքան հաղթանակ։ Նախորդ անգամ «Սեւիլիան» տիտղոսը նվաճել է 2020 թվականին։

«Ռոման» այս մրցաշարում տիտղոս չունի։ 1991-ին հասել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով