21:26  ,  31 մայիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Խաչանովի եւ Ալկարասի հաղթանակները

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը մրցեց աշխարհի 113-րդ ռակետ, մոլդովացի Ռադու Ալբոտի հետ եւ հաղթեց 6:3, 6:4, 6:2 հաշվով։

Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը կլինի ավստրալացի Տանասի Կոկինակիսը, որը պարտության է մատնել շվեյցարացի Սթեն Վավրինկային։

Երրորդ շրջան դուրս եկավ նաեւ աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը։ Իսպանացի թենիսիստը 6:1, 3:6, 6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց ճապոնացի Տարո Դանիելին։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում