16:10  ,  31 մայիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Ցիցիպասը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հույն թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 57-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Կարբալիես Բաենայի հետ եւ առավելության հասավ 6:3, 7:6 (7:4), 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 16 րոպե։

Երրորդ շրջանում Ցիցիպասի մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանի եւ պորտուգալացի Նունու Բորժեշի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով