11:42  ,  31 մայիսի, 2023

Բունդեսլիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

ESPN-ը կազմել է Գերմանիայի Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։

Հիշեցնենք, որ չեմպիոնի տիտղոսը 11-րդ տարին անընդմեջ նվաճել է Մյունխենի «Բավարիան»։ Փոխչեմպիոն է դարձել Դորտմունդի «Բորուսիան»։ Լավագույն քառյակում են եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին կմասնակցեն նաեւ «ՌԲ Լայպցիգն» ու «Ունիոն Բեռլինը»։

Դարպասապահ․ Ֆրեդերիկ Ռյոնով («Ունիոն Բեռլին»)։

Պաշտպաններ․ Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»), Վիլի Օրբան («ՌԲ Լայպցիգ»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»)։

Կիսապաշտպաններ․ Մուսա Դիաբի («Բայեր»), Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ»), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Սերժ Գնաբրի («Բավարիա»)։

Հարձակվողներ․ Կրիստոֆեր Նկունկու («ՌԲ Լայպցիգ»), Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով