23:58  ,  30 մայիսի, 2023

Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել Կիմիխին

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխին, հաղորդում է El Nacional-ը։

28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից։ Կիմիխի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան»։

Կիմիխը լավ հարաբերություններ ունի Գվարդիոլայի հետ, որի ղեկավարությամբ խաղացել է «Բավարիայում»։

Ընթացիկ մրցաշրջանում Կիմիխը «Բավարիայի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում