23:29  ,  30 մայիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկի հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, իսպանացի Կրիստինա Բուշկայի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 6:4, 6:0։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։

Երկրորդ շրջանում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 102-րդ ռակետ, ամերիկացի Կլեր Լյուն։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով