21:40  ,  30 մայիսի, 2023

Բենուր Փաշայանի հուշամրցաշար․ Եզրափակիչի զույգերը

Մրցագորգ վերադարձած աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը տեւական դադարից հետո կպայքարի Բենուր Փաշայանի հուշամրցաշարի ոսկե մեդալի համար։

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեցին աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարի կիսաեզրափակիչի գոտեմարտերը։ Եզրափակիչում հաղթողի կոչման համար կպայքարի Հայաստանի հավաքականի 8 ըմբիշ։

55 կգ քաշային կարգում եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կարապետյանը ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոեւի հետ։

60 կգ քաշային կարգում եզրափակիչում կգոտեմարտեն Ռուսաստանը ներկայացնող Դինիսլամ Բամատովը եւ Բելառուսի ներկայացուցիչ Հլեբ Մակարանկան։

63 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ռուսաստանի ներկայացուցիչներ Արթուր Մելքոնյանը եւ Ռախման Տախմուրզաեւը։

67 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարի աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը։ Մրցակիցը թիմակից Հայկ Մելիքյանն է։

72 կգ քաշային կարգում Շանթ Խաչատրյանը կմրցի Արարատ Վարդերեասյանի հետ։

77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը կգոտեմարտի ռուս Սերգեյ Ստեպանովի հետ։

82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Այես Գանիբովի հետ։

87 կգ քաշայինների պայքարում եզրափակիչում կհանդիպեն Ռուսաստանը ներկայացնող ըմբիշներ Միլադ Ալիրզաեւը եւ Ալեքսանդր Կոմարովը։

97 կգ քաշային կարգ Արթուր Սարգսյանը ոսկե մեդալը կվիճարկի Իրանի ներկայացուցիչ Ակբարի Ամիրեզայի հետ։

130 կգ քաշային կարգում կմրցեն իրանցի Հեդայաթի Ֆարդին եւ ռուս Մարատ Կամպարովը։

Բենուր Փաշայանի հուշամրցաշարը ընտրական է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար: Մրցաշարի արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը սեպտեմբերին կմասնակցի 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում