22:12  ,  30 մայիսի, 2023

«Նապոլիի» նախագահ․ Լուիս Էնրիկեն գերազանց մարզիչ է, բայց նա մտածում է Պրեմիեր լիգայի մասին

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում իսպանացի Լուիս Էնրիկեի նշանակման փոքր հավանականության մասին։ Իտալացի Լուչանո Սպալետին կհեռանա «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

«Լուիս Էնրիկեն գերազանց մարզիչ է, նա շատ լավ էր աշխատում «Բարսելոնայում», բայց նա մտածում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին։ Մենք կարող ենք նրան ասել, որ Անգլիայում ուտեստներն այնքան համեղ չեն, ինչքան Նեապոլում, որ առավոտյան պատուհանը բացելուց կարող է մառախուղի փոխարեն տեսնել գեղեցիկ ծովածոց։ Բայց այդ ամենը դատարկախոսություն է։ Անգլիայի Պրեմիեր լիգան ավելի գրավիչ առաջնություն է։

Մենք ունենք մարզիչի 10 թեկնածուների ցուցակ»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է Rai-ն։

Լուիս Էնրիկեն 2022թ․ աշխարհի առաջնությունից հետո հեռացել էր Իսպանիայի հավաքականից եւ դեռ չունի մարզչական աշխատանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում