21:16  ,  30 մայիսի, 2023

Ռումենիգեն վերադարձավ «Բավարիա»

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Կառլ-Հայնց Ռումենիգեի վերադարձի մասին։ Նա ընդգրկվել է ակումբի դիտորդական խորհրդում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

2002-2021 թվականներին Ռումենիգեն եղել է «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահը։ Նրան փոխարինել էր լեգենդար գերմանացի դարպասապահ Օլիվեր Կանը, որն հեռացվեց Գերմանիայի առաջնության ավարտից անմիջապես հետո։

Կանին փոխարինել է ակումբի ֆինանսական տնօրեն Յան-Կրիստիան Դրիզենը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում