20:00  ,  30 մայիսի, 2023

«Արարատը» ոչ ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում մեկնարկեց նախավերջին տուրը։ 

«Արարատն» ընդունեց ԲԿՄԱ-ին եւ պարտությունից խուսափեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

55 րոպեին 11-մետրանոցից խաղի հաշիվը բացեց ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Միքայել Միրզոյանը։ «Արարատից» պատասխան գոլը խփեց բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը։

«Արարատը» 37 միավորով 6-րդ տեղում է, ԲԿՄԱ-ն 8-րդն է՝ 32 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Արարատ» - ԲԿՄԱ՝ 1:1

Ալեքսանդր Գլիշիչ, 90+2 - Միքայել Միրզոյան, 55, 11մ

Մայիսի 31

«Վան» - «Ալաշկերտ»՝ 17:00

«Շիրակ» - «Նոա»՝ 20:00

Հունիսի 1

«Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ»՝ 18:00

Հունիսի 2

«Փյունիկ» - «Ուրարտու»՝ 20:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով