19:52  ,  30 մայիսի, 2023

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի երկրորդ ռակետ Մեդվեդեւի սենսացիոն պարտությունը

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը։ Ռուսաստանցի թենիսիստն առաջին շրջանում մրցեց աշխարհի 172-րդ ռակետ, բրազիլացի Տիագու Սեյբոտ Վայլդի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:5), 6:7 (6:8), 2:6, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 15 րոպե։

Երկրորդ շրջանում Տիագու Սեյբոտ Վայլդի մրցակիցը կլինի աշխարհի 88-րդ ռակետ, ֆրանսացի Կվենտին Հեյլիսի եւ աշխարհի 423-րդ ռակետ, արգենտինացի Գուիդո Պելյայի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում